Չինաստանի իշխանությունները պատժել են ավելի քան 2 հազար չինովնիկների ու իրավասու անձանց՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում օրենսդրության խախտումների համար, հայտնում է China Daily–ը:
Պարբերականի տվյալներով ՉԺՀ կառավարությունը տեսչական հանձնաժողովներ է ուղարկել Չինաստանի ութ ռեգիոններ: Նրանց աշխատանքի արդյունքում բացահայտվել է ավելի քան 10.8 հազար խախտում, որոնց համար չինովնիկներին ժամանակավորապես հեռացրել են պաշտոններից, ու կարգապահական տույժերի ենթարկել կամ առհասարակ զրկել պաշտոններից:
Թերթը նշում է, որ միայն երկու նահանգներում՝ Ցզյանսիում ու Ցզյանսուում, իշխանությունները 100 մլն յուան ընդհանուր գումարով (մոտ 15 մլն դոլար) տուգանել են օրենսդրությունը խախտած ընկերություններին:
Բացի դրանից տեսուչները տեղական մակարդակի հսկիչ մարմինների անարդյունավետ աշխատանքի մի քանի դեպք են բացահայտել: Օրինակ Նինսյա Խուեյսյան ինքնավար շրջանում իշխանությունները դեռ 2015-ի օգոստոսին փակել էին մետաղագործական կոմբիննատը, երբ հայտնաբերել էին, որ այն ապօրինաբար թափոններ է նետում գետերից մեկը: Սակայն մեկ տարի անց այդ շրջանում ստուգումներ արած հանձնաժողովը պարզել է, որ այդ ձեռնարկությունը՝ չնայած կառավարության որոշմանը, շարունակում էր աշխատել:
Թերթը նշում է, որ այս տարի Չինաստանի կենտրոնական իշխանությունները Չինաստանի 14 ռեգիոններում կստուգեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում օրենսդրության պահպանումը:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44