Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում երկարաձգեց Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8N 1259-Ա որոշմամբ Վահե Դեմիրճյանը 2019 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ըստ հիմնավորման՝ ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք վճիռների կատարումը։ 2020թ. ընթացքում սպասվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճիռների, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և կատարման տեսակետից բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբան(ներ)ի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։ Նշված մոտեցումը կիսել է նաև Եվրոպայի Խորհրդի անձնակազմի կառավարման վարչությունը՝ առաջարկելով ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը հնարավորության դեպքում երկարաձգել Վահե Դեմիրճյանի գործուղումը: Հարկ է նշել նաև, որ միայն 2019 թվականի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի կողմից փակվել է Հայաստանի դեմ կայացված 16 վճիռների կատարման ընթացակարգ,, ԵԽ նախարարների կոմիտե են ուղարկվել մի շարք վճիռների վերաբերյալ գործողությունների պլաններ և հաշվետվություններ, ինչում էական դեր է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Վահե Դեմիրճյանի արդյունավետ համագործակցությունը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02