Միջերկրական ծովում ծովային գոտիների ապալիմիտացման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները եւ նրանց համար իրավական հետեւանքներ չի կարող ունենալ, նշված է ԵՄ գագաթնաժողովի հավանություն ստացած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված Միջերկրական ծովում ծովային իրավազորության ապալիմիտացման մասին փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ երրորդ պետությունների համար չի կարող ոչ մի իրավական հետեւանք ունենալ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշված է, որ «Եվրոպական խորհուրդը ոչ երկիմաստորեն հաստատում է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ կապված Թուրքիայի այս գործողությունների հետ»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի հատվածը, նոյեմբերի վերջին հուշագիր էին ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության եւ ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման մասին: Թուրքիան հրապարակել էր ծովային գոտիների քարտեզ՝ «հաշվի առնելով թուրք-լիբիական հուշագիրը»: Թուրքիան չի ճանաճում շելֆի նկատմամբ հունական կղզիների իրավունքը:
Հունաստանը կարծում է, որ Թուրքիան փորձում է յուրացնել հունական բացառիկ տնտեսական գոտու զգալի մասը՝ այն դեպքում, երբ Աթենքն ու Անկարան ԲՏԳ սահմանները չեն համաձայնեցրել:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02