Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման եւ իրացման հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։ Մասնավորապես, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երեւան քաղաքում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության: Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել եւ կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02