Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել ՆԳ նախարար Մարտ Հելմեի խոսքերի համար, որը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին «վաճառողուհի» էր անվանել, հաղորդում է ֆիննական ղեկավարի գրասենյակը, գրում է ria.ru-ն: «Նախագահ Սաուլի Նիինիստյոն և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Էստոնիայի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նախագահ Կալյուլայդը ներողություն է խնդրել Էստոնիայի ներքին գործերի նախարար Մարտ Հելմեի տված հարցազրույցի համար: Նախագահ Կալյուլայդի խնդրանքով Ֆինլանդիայի նախագահը փոխանցել է ներողությունը Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին և Ֆինլանդիայի կառավարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն TRE Raadio ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սաննա Մարինի նշանակումը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի»: «Ֆինլանդիայում տեղի ունեցածից պարզապես ապշում եմ: Այդ կապակցությամբ, ես կմեջբերեմ Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարար կարող է նախարար դառնալ»,- հայտնել էր նա: Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի» խոսքերով: Բացի այդ, քաղաքական գործիչը վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ» նույնպես դարձել են ֆիննական կառավարության անդամ: Ավելի ուշ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, մեկնաբանելով Մարտ Հելմեի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը, հայտնել էր, որ հպարտանում է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ կառավարության ղեկավար: «Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքում մեծ հաջողությունների հասնել: Խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ։ Առանց աշխատավոր ժողովրդի Ֆինլանդիան չի կարող գոյատևել: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և գործարարի աշխատանքը»,- Twitter-ում գրել էր Սաննա Մարինը: իշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը: Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02