ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանաչվածության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին՝ չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի քվեարկությանը, որով հաստատվել են Թրամփի իմպիչմենթի 2 հոդվածները: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Quinnipiac University-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Գրանցված ընտրողների 43 տոկոսը պնդում է, որ հավանություն է տալիս նրա աշխատանքին, իսկ 52 տոկոսը նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մինչ իմպիչմենթի հարցով լսումներն անցկացված հարցման համաձայն՝ մասնակիցների միայն 38 տոկոսն է հավանություն տալիս նախագահական աշխատանքին: Quinnipiac University-ի վերլուծաբան Մերի Սնոուի խոսքով՝ նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ երկրում տնտեսությունն ամրապնդվել է: Հանրապետական կուսակցության աջակիցների շրջանում Թրամփը հավանություն է ստացել հարցվածների 92 տոկոսի կողմից, այն դեպքում, երբ հարցված դեմոկրատների 94 տոկոսը դժգոհություն է հայտնել նրա գործունեությունից: Հարցման համաձայն՝ անկախ թեկնածուների շրջանում Թրամփի վարկանիշը բարձրացել է նրա երդմնակալության արարողության պահից: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 11-15-ը ամբողջ երկրի տարածքում 1390 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագրական վրիպումը կազմում է մոտ 2,6%:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02