Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին: Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի մի շարք ուղղությունների վրա: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ 2020 թվականի բյուջեն իր էությամբ իրատեսական է, ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը, ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն, իսկ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմպերի ապահովումը: Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության եկամուտների ավելացմանը, այդ թվում, նախատեսվում է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները, հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձը: «Իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում են մնալու բանակաշինության, անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտել է իր ելույթում Նախագահը: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02