2011-2014 թվականներին Լիբանանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած տեխնոկրատ Հասան Դիաբը կարող է ստանալ պատգամավորական խմբակցությունների մեծամասնության աջակցությունը եւ դառնալ երկրի նոր վարչապետը: Այս մասին հայտնել է Elnashra լրատվական պորտալը, որի տեղեկություններով՝ Դիաբի թեկնածության աջակցությանն են հակվում «Ամալ» եւ «Հիզբոլլահ» շիական կազմակերպությունները, ինչպես նաեւ Ազատ հայրենասիրական շարժումը, որը խորհրդարանի ամենախոշոր դաշինքն ունի՝ 128 տեղից 28: Հինգշաբթի Բաաբդա պալատում տեղի կունենան Լիբանանի նախագահ Միշել Աունի խորհրդակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ: Սպասվում է, որ դրանց արդյունքներով հայտնի կդառնա երկրի նոր վարչապետի անունը: Հոկտեմբերի 29-ին զանգվածային բողոքի ալիքի ֆոնին հրաժարական էր ներկայացրել կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրին: Այս սուննի քաղաքական գործիչը, որը «Ալ Մուսթաքբալ» շարժման առաջնորդն է, չորեքշաբթի հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Հարիրին այս որոշումը պատճառաբանել էր հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից իր առաջարկի մերժմամբ՝ ի պատասխան բողոքի ակցիաների մասնակիցների պահանջների տեխնոկրատների կառավարություն ստեղծելու մասին: «Ալ Մուսթաքբալ» շարժումը հինգշաբթի խորհրդակցության ժամանակ առաջադրելու է վարչապետի սեփական թեկնածուին: Elnashra պորտալը չի բացառում, որ նա կարող է լինել Նավաֆ Սալյամը, որը 2007-2017 թվականներին ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ է աշխատել, իսկ 2018-ին ընտրվել է ՄԱԿ Միջազգային դատարանի անդամ: Ավելի վաղ ՆԳ նախարարի պաշտոնակատար Ռայա ալ Հասանը LDC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերքել էր, որ «Ալ Մուսթաքբալը» պատրաստվում է աջակցել իր թեկնածությանը: Խորհրդարանական խմբակցությունների հետ երկրի նախագահի խորհրդակցությունների նախաշեմին Լիբանանի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ընդունել: Բեյրութի կենտրոնում եւ հիմնական ավտոմայրուղիներում տեղադրվել են լրացուցիչ բանակային պարեկներ, որպեսզի գիշերային ժամերին փողոցային բախումներ թույլ չտան: Հոկտեմբերի 17-ին սկսված զանգվածային ցույցերը կաթվածահարել են Լիբանանի տնտեսական կյանքը, որը ֆինանսական կոլապսի եզրին է: Սրված ճգնաժամի պայմաններում խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին կոչ էր արել ստեղծել ազգային փրկության կառավարություն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02