Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կուալա Լումպուրում ընթացող իսլամական պետությունների «Զարգացման առաջնահերթությունները և մարտահրավերները» անվանումով պանելային քննարկման ժամանակ կոչ է արել իսլամական երկրներին ազատվել ամերիկյան ֆինանսական համակարգի թելադրանքից և հարված հասցնել ԱՄՆ-ի հեգեմոնիային: Այս մասին տեղեկացնում է իրանական presstv.com կայքը: «Ամերիկյան տնտեսական ռեժիմը և ազգային ու համաշխարհային տնտեսությունների դոլարիզացումն ԱՄՆ-ին հնարավորություն են տվել զարգացնելու իր հեգեմոնիան՝ պատժամիջոցների սպառնալիքի և տնտեսական ահաբեկչության միջոցով»,-ընդգծել է Իրանի նախագահը: Նրա խոսքով՝ բացի վերը նշված խնդրից՝ իսլամական աշխարհը բախվում է այնպիսի սպառնալիքների, ինչպիսիք են Իսրայելը, ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը, որոնք, ըստ Իրանի նախագահի, դռներ են բացում իսլամական պետությունների ներքին գործերին դրսից միջամտելու համար: Միևնույն ժամանակ, Ռոհանին ընդգծել է, որ տարբեր սպառնալիքների՝ հատկապես ԱՄՆ-ից եկող սպառնալիքներին հակազդելու գործում Իրանը հաջողված օրինակ է հանդիսանում: Երեկ Մալայզիայում սկսվել է չորսօրյա գագաթնաժողով՝ 20 իսլամական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գագաթնաժողովին, մասնավորապես, մասնակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, Մալայզիայի վարչապետ Մահաթխիր Մոհամադը, Ինդոնեզիայի փոխնախագահ Մաարուֆ Ամինը և այլ պաշտոնյաներ:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02