Hraparak.am-ը գրում է․ «Քիչ առաջ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից եւ նշում՝ պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը։ Տարածված տեսանյութի վերաբերյալ «Հրապարակ»-ը մեկնաբանություն խնդրեց Ռ․Քոչարյանի կրտսեր որդուց՝ Լեւոն Քոչարյանից։ Վերջինս նշեց․ «Տեսանյութից կարծում եմ՝ հասկացել եմ, թե ով է այդ աջակիցը: Նա որպես աջակից հայտնվել է մոտ 3 ամիս առաջ, հայտնել է պատրաստակամություն պայքարելու այս անարդարության դեմ, իր ընկերների և համախոհների հետ միասին: Ճիշտ այնպես, ինչպես հիմնականում նաև մյուսներն են միացել: Եթե տեսանյութի պարունակությունը իրականություն է, ապա սա չափազանց մտահոգիչ է: Մեր ընտանիքի որևէ անդամ երբևէ որևէ մեկի միջոցով` ներառյալ այդ տղայի, չի փորձել և նպատակ չունի փոխել որևէ ցուցմունք: Ինչպես հայրս է հայտարարել՝ չկա ցուցմունք, որը մենք կուզեինք չլիներ կամ փոխվեր: Ես խստագույնս դատապարտում եմ և հորդորում` իրենց՝ մեր աջակիցը համարողներին, մեզ նման «արջի» ծառայություններ չփորձել մատուցել: Չեմ ուզում շտապել, բայց նաև չեմ բացառում, որ այս ամենը ամիսներ առաջ պլանավորած օպերացիա էր: Սա իշխանությունների ընտրած ճանապարհն է և այս «աննախադեպ բացահայտումը» հատուկ արվում է այն ժամանակ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում է»: Հիշեցնենք, որ վաղը Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հրապարակելու է որոշումը առաջին ատյանի դատարանի կողմից գրավը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ»։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02