Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը: «Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, միության անդամ պետությունների աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում կատարած աշխատանքի, այլ նաև ԵԱՏՄ մյուս պետություններում կատարած աշխատանքի համար: Հանձնաժողովը համաձայնագրի նախագծի վրա աշխատել է 2014 թվականից ի վեր, միության անդամ պետությունների հետ միասին»,- «ՌուսԱրմԻնֆո»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն: Արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվի համաձայնագիրը, ինչպես նաև «արտահանվելիք» կենսաթոշակները: Նշվում է նաև, որ մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատող ներգաղթյալների կենսաթոշակային իրավունքները ոչ բոլոր երկրներում են ձևավորվել: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին: Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, որ խորհրդի հերթական նիստում քննարկվել են ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք հարցեր:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02