Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են մի շարք ոլորտներում հատկացումները և կատարողականները: Այս տարի առաջին անգամ մարզում սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր կատարողական ունեցող գյուղ չկա: Ընդհանուր առմամբ, մարզում սեփական եկամուտները կատարվել են 88.2 տոկոսով: Սա այն դեպքում, երբ տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր:
Կառավարությունը որոշում է կայացրել վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելու մասին:
Վնասներ կրած տնտեսությունների ցանկը մինչև տարեվերջ ներկայացվելու են կառավարություն: Իսկ աջակցության գումարները տրամադրվելու են մինչև փետրվարի 10-ը: Կառավարության սահմանած աջակցության չափը ներկայացրել է գյուղվարչության պետը:
«Կառավարության որոշմամբ`բոլոր շահառուները, որոնք կարկտից վնասներ են կրել, պետությունը փոխհատուցում է տալու: Համայնքի ղեկավարներին տեղեկացրել ենք, որ մանրակրկիտ, առանց թերությունների, առանց ավելորդ անունների ու առանց ավելորդ հեկտարների ներկայացնեն ցուցակները:
Խնդրում եմ գյուղապետերին, որ շաբաթ և կիրակի օրերը ևս իրենց համար դարձնեն աշխատանքային և մինչև երկուշաբթի ունենանք ցուցակները: Փոխհատուցվելու է պտուղ, հատապտուղների համար վնասի 5%-ի չափով, բանջարեղենի, կարտոֆիլի համար՝ 4 %, իսկ հացահատիկային կուլտուրաների դեպքում՝ 1 հեկտարի համար 30 հազար դրամ»,- Շիրակի մարզխորհրդի նիստում հայտարարել է գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02