Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ Արգենտինայում Մեքսիկայի 76-ամյա դեսպան Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան, որր մեղադրվում է գրախանութից հայտնի իտալացի արկածախնդիր, ճանապարհորդ և գրող Ջակոմո Կազանովայի կենսագրական գրքի գողության համար, հրաժարական է տվել առողջական խնդրիների պատճառով և բուժում է ստանում, գրում է ria.ru-ն:
«Ռիկարդո Վալերոն հիանալի անձնավորություն է, նա նյարդաբանական բուժում կանցնի: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Էբրարդը Twitter-ում:
Դեկտեմբերի սկզբին դեսպանին ձերբակալել էին գրախանութի հսկիչները, քանի որ վերջինս փորձել էր գրախանութից գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրական գիրքը, որի արժեքը 10 դոլարից պակաս է եղել: Պատմությունը մեծ արձագանք էր ստացել լրավամիջոցներում, որոնք ցուցադրել էին միջադեպի տեսագրությունները:
Էբրարդը Վալերոյին հետ է կանչել Մեքսիկա, ինչից հետո հայտնի են դարձել տարեց դիվանագետի առողջական վիճակի մանրամասները:
Ըստ նրա բուժող բժշկի եզրակացության, որը հրապարակում են ԶԼՄ-ները, Վալերոն 2012թ. գլխուղեղի վիրահատություն է տարել: Ըստ հաղորդման՝ բժիշկները կասկածում են, որ վերջերս կարող էին փոփոխություններ տեղի ունեցած լինել «ուղեղի կառուցվածքում և գործառույթներում»:
Վալերոն Մեքսիկայում դեսպան է նշանակվել 2019թ. մարտին։ 2001-2004թթ. նա դեսպան Է եղել Չիլիում։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02