Հայաստանում պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը, ներառյալ ֆինանսական կայունությունը, ինչը չափազանց կարեւոր է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտնեսագետ Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով չափազանց դրական է պարտքի կայունացման միտումը. «տեսանելի են նաեւ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ունենք ստվերային տնտեսության կրճատում, ինչը ենթադրում է բյուջեի ծախսային մասի ավելացում: Սրանք դրականն են: Այդ ամենը հիմքեր են ստեղծում տնտեսական խորը բարեփոխումներ եւ շեշտակի դրական արդյունքներ արձանագրելու համար»,-ասաց նա:
Պատգամավորը չհամաձայնեց պնդմանը, որ բյուջեի ավելացումը բարեփոխումների եւ տնտեսական հեղափոխության արդյունքն է. «Դա ոչ թե մեր ակտիվ տնտեսական բարեփոխումների, այլ հակամարգային կոռուպցիայի արդյունքում ստվերային տնտեսության կրճատման արդյունք է, ինչը տեղի է ունեցել ի պատիվ ՀՀ վարչապետի»,-ընդգծեց Խաչատրյանը:
Փաստը, որ 2020 թվականի համար նախատեսվել է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, ըստ նրա, լրջագույն սահմանափակող խնդիր է տնտեսական աճի համար. «Եթե մենք փորձենք ավելի բարձր աճ ունենալ, դա չի բերում ծավալների ավելացման, ավելի շատ մեծացնում է գնաճային ճնշումները, հետեւաբար, շեշտակի տնտեսական աճ ունենալու համար մենք պետք է մեր բոլոր ջանքերն ուղղենք տնտեսական ներուժ ավելացմանը: Դա երկու ուղղություն է ենթադրում՝ կապիտալ ծախսերի ավելացում, որը թերակատարվում է վերջին 2 տարում: Երկրորդը ներդրումներն են՝ ներքին եւ արտաքին»,-ասաց ԼՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ շատ կարեւոր է նաեւ արտադրողականության աճը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02