Անցյալ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո իշխանությունները պետք է ներկայացնեին Հայաստանի զարգացման տեսլականը, բայց դա տեղի չունեցավ: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ տարվա ընթացքում քննարկվել է միայն 2 օրենք՝ Կառավարության ծրագիրը եւ Հարկային օրենսգիրքը: «Մայիսի վերջին, երբ դատարանների մուտքերն արգելափակվեցին, կարելի է ասել, որ Հայաստանում ներքաղաքական օրակարգ չկա, եւ ամեն ինչ պտտվում է երկրորդ նախագահի շուրջը: Հենց դատարանների շրջափակումից հետո նրա գործն իրավականից վերածվեց քաղաքականի»,- պարզաբանեց փորձագետը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արմեն Բադալյանը նշեց, որ այստեղ եւս ոչ մի ձեռքբերում չի եղել, քանի որ Հայաստանն առաջատար երկրներին ոչինչ չի առաջարկում: «Գոյություն ունի 2 խնդիր, որոնք հայ-ռուսական հարաբերություններն ավելի ջերմ չեն դարձրել. երկրորդ նախագահի գործոնը եւ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստանում իշխանության ամենաբարձր մակարդակով որոշ սորոսցիների գործունեությունը: Վարչապետի Իրան այցը նշանավորվեց գործակալների մասին հայտարարությամբ: Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում վարում է պուտինամետ արտաքին քաղաքականություն: Վարչապետը ցանկանում է Պուտինին համոզել, որ ինքը լավ դաշնակից է»,- շեշտեց քաղաքագետը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02