Թբիլիսիում այսօր կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Մևլութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի հերթական՝ արդեն 8-րդ եռակողմ հանդիպումը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական կայքերը, հանդիպմանը քննարկվել են այն նախագծերը, որոնք նախատեսվում է իրականացնել տրանսպորտի, էներգետիկայի, կապի ոլորտներում ինչպես նաև գործողությունների համատեղ պլանը՝ 2020-2022 թվականների համար: Հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանին կարևորել է այս ձևաչափը, նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանդիսանում են Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն ու կարևոր են նաև քաղաքական երկխոսության համար։ «Հատուկ ուշադրություն ենք դարձրել Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանը: Բաքու-Թբիլիսի-Կարսը շատ կարևոր է գրավիչ հնարավորությունների ստեղծման առումով: Տարածաշրջանում հակամարտությունները սպառնալիք են խաղաղության և անվտանգության համար: Կարևոր է պահպանել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների ամբողջականությունը, և մեր համագործակցությունը կարևոր է այս առումով», - ասել է Վրաստանի արտգործնախարարը: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը տարածաշրջանում հիմնական խնդիրն անվանել է չլուծված հակամարտություններն ու ասել, թե տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ ասուլիսին ասել է, որ պայմանավորվել են մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքի տրանսպորտային ներուժը ու նշել, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02