Իսրայելում հնագետները յոթ հազար տարվա վաղեմության ամբարտակի մնացորդներ են գտել: Սա աշխարհի ամենահին շինությունն է, որը ստեղծվել է ծովի մակարդակի բարձրացումից պաշտպանվելու նպատակով, հայտնում է PLOS ONE ամսագիրը: Մոտ ութ հազար տարի առաջ սկսված գլոբալ տաքացումը հանգեցրել է հյուսիսային կիսագնդում սառցադաշտերի հալման և ծովի մակարդակի աստիճանական բարձրացման: Այն ժամանակ Իսրայելի ներկայիս ափային տարածքն արդեն բնակեցված էր մարդկանցով, որոնք, փորձել են հնարավորինս պաշտպանվել ջրի մակարդակի բարձրացումից: Իսրայելի ափերին հայտնաբերված Թել-Հրեի նեոլիթյան բնակավայրի բնակիչները փորձել են այս պատնեշի հետևում պատսպարվել առաջ եկող ծովից: Գիտնականները կարծում են, որ չնայած մարդկանց բոլոր ջանքերին, ամբարտակը չի կատարել իր գործառույթը ու փլուզվել է ջրի ճնշման տակ, իսկ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները: Պատնեշի երկարությունը ավելի քան 100 մետր է: Դրա պատրաստման համար առնվազն մեկ տոննա կշռով հսկայական քարեր են բերվել բնակավայրից 4կմ հեռավորության վրա գտնվող գետի հունի մոտակայքից: Շինությունը մոտ յոթ հազար տարեկան է: Սակայն փայտածխի, փայտի կտորների, կենդանական և մարդկային ոսկորների ռադիոածխածնային ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ տեղի բնակիչները` մոտ 10-ից 20 ընտանիք, շարունակել են 200-300 տարի բնակվել ծովից վտանգավոր հեռավորության վրա: «Սա աշխարհի ամենահին ափամերձ պաշտպանական պարիսպն է՝ այն իրական խնդրի դեմ պայքարի առաջին ապացույցը, որի հետ մենք բախվում ենք այսօր»,- նշում է հոդվածի հեղինակներից մեկը՝ Ֆլինդերսի համալսարանի ծովային հնագետ Ջոնաթան Բենջամինը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02