«Առավոտ» թերթը գրում է. «Հեղափոխության սկզբում ռուսական իշխանությունները բարեհոգի չէին փոփոխությունների նկատմամբ, բայց տարվա վերջին այդ հարաբերություններում տաքացում մի փոքր նկատվեց»,- երեկ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը փաստեց, որ անցյալ տարվա ընթացքում չորս քաղբանտարկյալ ամբողջությամբ արդարացվել են, ինչը քիչ է, բայց տեղաշարժ կա: Որպես մեծագույն թերություն` Արամ Մանուկյանը համարեց գործընթացների դանդաղկոտությունը և մանրամասնեց. «Որքան հեռանում ենք հեղափոխությունից, այնքան մեծանում է անվճռականությունը բարեփոխումներն արագ անցկացնելու համար: Դա ավելի շատ վերաբերում է դատաիրավական ռեֆորմին և հատկապես ՍԴ ռեֆորմին: Մեզ համար քննադատելի է իշխանությունների վերաբերմունքն անցած պատմությանը՝ 1988-ից սկսած՝ ազգային ազատագրական շարժմանը, անկախական շարժմանը և հաճախ նույնիսկ սրբագրումներն իշխանության կողմից մեզ համար ընդունելի չեն: Մեզ դուր չի գալիս իշխանության՝ գործընթացների մատուցման եսակենտրոնությունը, որտեղ գերիշխում է «եսը», «մենքը», «աննախադեպը»: Իշխանությունը պետք է լինի համեստ, ոչ թե ինքն իրեն գնահատի, այլ՝ հասարակությունը, փորձագետները, քաղաքական ուժերը գնահատեն: Հաճախ ենք լսում՝ միայն մենք, այս իշխանությունը, երկու օր առաջ նույնիսկ խորհրդարանում լսեցի՝ ամենաազգային կառավարությունը»: Ամփոփելով թեման՝ Արամ Մանուկյանն իշխանություններին զգուշացրեց՝ ռեյտինգն ու իշխանություն կոչվածը միշտ չէ ձեռքին լինում ու հայտարարեց. «Մենք տեսել ենք. մեզ էլ թվում էր, թե երկար կարող ենք մնալ իշխանության: Գալիս է մի պահ, երբ անկախ քեզնից կորցնում ես իշխանությունը և պարտավոր ես արագ հիմնական բարեփոխումներն անել, խնդիրները լուծել արագացված տեմպերով: Միշտ պետք է մտածել, որ վաղը կարող է դու չլինես իշխանության, ուստի արագ գործիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02