Հյուսիսամերիկյան աերոտիեզերական պաշտպանության հրամանատարությունը՝ NORAD-ը, հետեւում է Սանտա Կլաուսի ճամփորդությանը: NORAD-ը ԱՄՆ-ի եւ Կանադայի միացյալ զինվորական հրամանատարություն է, որի խնդիրն է աերոտիեզերական ու ծովային նախազգուշացումների եւ ամբողջ Հյուսիսային Ամերիկայում վերահսկման միջոցների թողարկումը: Ավելի քան 60 օր այն ռեալ ժամանակի ռեժիմում հետեւում է Սանտա Կլաուսի ճամփորդությանը, մինչ նրա եղջերուներ լծած սահնակը հատում է երկրագունդը՝ նվերներ բաժանելով երեխաներին: «Քանի որ NORAD-ը կատարում է սպառնալիքներից Հյուսիսային Ամերիկայի պաշտպանության իր գլխավոր առաքելությունը, մենք հպարտանում ենք, որ շարունակում ենք ամբողջ աշխարհով Սանտայի ճանապարհորդությանը հետեւելու մեր ավանդույթը»,- նշված է NORAD-ի հայտարարության մեջ: www.noradsanta.org վեբկայք է այցելում աշխարհի ավելի քան 200 երկրից եւ տարածքներից մոտ 15 մլն յուրահատուկ այցելու: Սանտային հետեւելու NORAD-ի ավանդույթը մեկնարկել է 1955 թվականին, երբ Կոլորադո-Սփրինգսում հանրախանութը Հյուսիսային բեւեռում հեռախոսահամարը պատահաբար տպագրել էր լրագրային գովազդում: Առաջին զանգը ստացվել էր փոքրիկ աղջկանից: Նրան պատասխանել էր ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ Հարրի Շոուփուն՝ հակաօդային պաշտպանության Մայրցամաքային հրամանատարության տնօրենը: Գնդապետը աղջկան հավաստիացրել էր, որ Սանտան ճանապարհին է, իսկ երբ կենտրոն սկսել էին զանգահարել ավելի շատ երեխաներ, զինվորականներն իրենց պաշտպանական առաքելությանն ավելացրել էին նոր խնդիր: Սանտայի ճանապարհորդությանը հետեւողները հիմա կարող են նրա գտնվելու վայրին տեղեկանալ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում եւ YouTube-ում հրապարակվող NORAD-ի հաշվետվությունների միջոցով:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02