Եղել է ապստամբություն, իսկ մեր մեղադրանքում դրա մասին չկա: Ինչ մեղադրանք մեզ առաջադրվել է, ամբողջովին կեղծ է, մեղադրանքը, ապացույցները և ամեն ինչն ամբողջովին կեղված են»,- «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատական այսօրվա նիստում Կյուրեղյանը հարցաքննության ժամանակ նշեց, որ սուտ է ՊՊԾ գնդի գրավման մասին տեղեկատվությունը, քանի որ իրենք այն ազատագրել են:
«Մեր գործողությունը միտված է եղել բացառապես երկրում սահմանադրական կարգն ու արդարությունը վերականգնելուն»,- ասաց ամբաստանյալը:
Դատավորը մի քանի անգամ Կյուրեղյանին նկատողություն արեց դատարանի հասցեին ոչ պատշաճ արտահայտություններ բարձրաձայնելու համար:
«Հակված չեմ, որպեսզի դուք ցուցմունք չտաք կամ զրկվեք այդ դատավարական իրավունքից, ձեր ասելիքն ասեք կոռեկտության սահմաններում, այլապես կհեռացվեք դատական նիստերի դահլիճից»,- ասաց Մ. Մակյանը:
Չնայած զգուշացումներին, Կյուրեղյանը շարունակեց նույնաբովանդակ հայտարարությունները: Դատարանը որոշեց Կյուրեղյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, դատական նիստերի դահլիճից 20 ժամով հեռացվեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նախագահող դատավորի նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Սակայն Մ. Մակյանն ասաց, որ գերադասում է արդարադատության շահը, ու դատարանը որոշում է վերանայել իր կողմից կիրառված դատական սանկցիան, Կյուրեղյանին վերադարձել նիստերի դահլիճ՝ նրա հարցաքննությունը շարունակելու համար:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02