Երեւանում, շինհրապարակի կազմակերպման պահանջը գործնականում հանգեցնում է դեպքերի, երբ շինարարությունն սկսելուց ամիսներ առաջ ձեւավորվում է շինհրապարակը՝ անհարկի խոչընոտելով երթեւեկությանը եւ հետիոտնային շարժին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ ներկայացնելով այդ հարցը կարգավորող որոշման նախագիծ: Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է շինարարական հրապարակի կազմակերպման ժամկետային սահմանափակում, այսինքն թույլ չտալ շինհրապարակի կազմակերպում ավելի վաղ, քան աշխատանքները փաստացի մեկնարկելուց մեկ ամիս առաջ: Նույն սահմանափակումը կկիրառվի նաեւ հետիոտնի շարժ համար նախատեսված ժամանակավոր անցումների համար, նաեւ պահանջ դնել, որ այդ անցուղիները ունենան թեքահարթակներ: «Բացի այդ, երբ շինարարությունը սահմանված ժամկետում չի ավարտվում, այդ դեպքում նշված ժամանակավոր կառույցները մնում են, արդյունքում շենքերի բակերը տարիներով փակ են մնում: Առաջարկվում է, որ շինարարական աշխատանքները ժամկետում չավարտելու դեպքում, Երեւանի քաղաքապետն իրավասու կլինի միակողմանի լուծել պայմանագիրը եւ կառուցապատոողից պահանջել ողջամիտ ժամկետում վերականգնել ընդհանուր օգտագործման մայթը: Քաղաքապետը դա պետք է անի փորձագիտական եզրակացության հիման վրա»,-ասաց նա: ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը հարց ուղղեց, թե ինչպես է լինելու այն դեպքում, երբ բնակիչներից մեկը դատի է տալիս կառուցապատողին եւ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվում է, այդ դեպքում կառուցապատողը պետք է լրացուցիչ ծախսեր անի եւ վերացնի՞ շինհրապարակը: Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է ու որոշվել է, որ այդ դեպքերը չեն մտնում այս կարգավորման մեջ: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 51 կողմ ձայներով:
14:45
14:15
14:03
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
14:03 10.05.26
11:16 09.05.26
15:33 09.05.26
14:06 09.05.26
16:21 09.05.26
11:55 09.05.26
16:45 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44