Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է իր վրացի գործընկեր Իրաքլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը: Պաշտոնական արարողությունից հետո նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել և քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հուլուսի Աքարին՝ Թուրքիայի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և Վրաստանի՝ եվրաինտեգրման գործում Թուրքիայի ունեցած դերի համար: Նա թուրքական կողմին ծանոթացրել է Վրաստանի պաշտպանական համակարգի վերափոխումներին, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը և Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության կարևորության և այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու հարցը: Քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցը: Երկկողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել նախարարների գլխավորած պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում՝ քննարկելու համար երկկողմ համագործակցությունն ու հետագա քայլերը: Ընդլայնված հանդիպումից հետո Ղարիբաշվիլին և Աքարը ստորագրել են համաձայնագիր՝ Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանին տրամադրելու է 100 միլիոն թուրքական լիրայի (մոտ 17 միլիոն դոլար) չափով դրամաշնորհ: Այցի ընթացքում վրացական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին և այցելել է նրա թանգարան:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02