Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների պարգևատրել է ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով՝ ծառայողական պարտականությունները, առաջադրանքները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այդ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:
Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` 2019թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մի աշխատակցի, ում բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը թմրամիջոց և հոգեմետ նյութ ՔԿՀ փոխադրելու համար անհայտ անձից ստացել է 30.000 ՀՀ դրամ կաշառք և արգելված իրեր պարունակող պոլիէթիլենային տոպրակը պահել իր անձնական օգտագործման ավտոմեքենայում։ 2019թ. դեկտեմբերի 20-ին` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկվել ավտոմեքենան, որտեղից կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մի քանի տեսակի թմրանյութ:
Հարուցվել են քրեական գործեր, առերևույթ հանցանք կատարած ՔԿՀ աշխատակիցները ձերբակալվել են:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ նշված ծառայողներին իրենց պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու համար։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02