Թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին նշում է ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ արտիստին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը դեկտեմբերի 26-ին հրապակվել է Կրեմլի կայքում։ «Լինելով արտակարգ տաղանդավոր, հմայիչ եւ եռանդուն մարդ՝ դուք հայրենական թատրոնը, Էստրադան եւ կինեմատոգրաֆը հարստացրել եք վառ, յուրօրինակ եւ հիշվող գործերով»,- ընդգծել է Պուտինը: Միխայիլ Բոյարսկին ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադում: 1972-ից մինչեւ 1986 թվականը եղել է Լենինգրադի Լենսովետի անվան թատրոնի (այժմ՝ Սանտ Պետերբուրգի Լենսովետի անվան պետական ակադեմիական թատրոն) դերասան: Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում եւ սերիալներում, դրանց թվում՝ «Հուսարի խնամախոսությունը», «Գարդեմարիններ, հառա՜ջ», «Պարտիզպանի շունը», «Տարաս Բուլբա» եւ այլ ֆիլմեր: Միխայիլ Բոյարսկու առավել հանրաճանաչ դերը դարձավ դ’Արտանյանը Գեորգի Յունգվալդ Խիլկեւիչի «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները» արկածային երաժշտական հեռուստաֆիլմում: Բոյարսկին հայտնի է նաեւ որպես երգիչ: Արտիստը մի քանի խտասկավառակներ է թողարկել իր երգերի ձայնագրություններով: Ամենահայտնիների թվում են «Զելենոգրադյան տաքսի», «Շնորհակալություն, հարազատս», «Քաղաքային ծաղիկներ» եւ այլ երգեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02