Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է հունվարին, երբ օրենսդիրները աշխատանքը կվերսկսեն, խորհրդարան ներկայացնել Լիբիա թուրք զինվորականների ուղարկելու հարցում: Նա այս մասին հայտնել է Անկարայում ելույթ ունենալիս, հայտնում է NTV-ն: «Հենց խորհրդարանը բացվի, մենք առաջին հերթին հարցում կներկայացնենք զորքեր ուղարկելու մասին: Եթե մենք [Տրիպոլիի կողմից զորք ուղարկելու] համապատասխան հրավեր ստանանք, ապա այն կընդունենք»,- ասել է նա: Ընդ որում՝ Էրդողանը նշել է, որ «Տրիպոլիից հարցման բացակայության դեպքում զինվորականները ոչ մի տեղ չեն գնա»: «Մենք Տրիպոլիի վարչակազմին կցուցաբերենք ցանկացած աջակցություն, որը պայքար է մղում խռովարար գեներալի դեմ, որի օգտին են հանդես գալիս որոշ եվրոպական եւ արաբական երկրներ: Նրանք օգնում են նրան, իսկ մենք Լիբիայի օրինական կառավարության կողմում ենք»,- ասել է թուրք առաջնորդը: Էրդողանը նաեւ անդրադարձել է նոյեմբերի 28-ին Տրիպոլիի հետ ստորագրած ծովային գոտիների սահմանազատման մասին Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռնման հուշագրին, որը հարուցել է Հունաստանի խիստ արձագանքը: «Այս փաստաթուղթն ուժի մեջ է մտել: Մեր նպատակը Միջերկրական ծովում որեւէ մեկից իր իրավունքը վերցնելը չէ, այլ մեր իրավունքների ուզուրպացիան կանխելը: Մեզ ցանկանում էին սահմանափակել միայն մեր առափնյա սահմաններում: Այս համաձայնագիրը ամբողջությամբ օրինական է»,- հայտարարել է նա: Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02