Հիմա էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա մասնավորապես, հավելել է. «Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարը զորամասի պատուհանից դուրս է նետել զինվորների ծնողների ուղարկած ամանորյա ծանրոցները: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է 24 օր առաջ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին ու երբ Արթուրի պապը ասել է, որ ցույց ենք անում, որ նման դեպքերը չկրկնվեն, վարչապետը պատասխանել է` «Որ ասում եք չկրկնվի, որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել»: Էս հարցում համաձայն եմ Փաշինյանի հետ, որովհետև երբ տեսնում ես, թե բանակում ի՞նչ թեմաներն են հանգեցնում սպանության կամ ինքնասպանության, ակնհայտ է, որ մենք էդ «պանյատկեքի» ենթամշակույթը փոխելու խնդիր ունենք: Հիմա N զորամասի հրամանատարը, որ զինվորի ծնողի ուղարկած ամանորյա ծանրոցը ցխել է գետնին, զինվորի, որ անհամբեր սպասում էր մոր ձեռքով պատրաստած, չգիտեմ, գաթային, հիմա էդ հրամանատարը ո՞ր քուչի մշակույթի կրող է: Ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում: Միշտ էլ ծնողները ծանրոցներ ուղարկել են, հրամանատարները ալկոհոլը հանել են, մնացածը հանձնել են զինվորին: Ու մինչև նման «բեսպրեդել» հրամանատարները չհասկանան, որ զորամասը իրենց անձնական ֆազենդան չի, զինվորն էլ իր ստրուկը չի, մենք, ցավոք, անընդհատ բախվելու ենք «քուչի» ենթամշակույթին ու դրա ողբերգական հետևանքներին»:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02