2020-ի հունվարին որոշել ենք մեծ համաժողով կազմակերպել եւ ներկայացնել խմբակցության հաշվետվությունը: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ամփոփելով խմբակցության աշխատանքները:
Նրա խոսքով, որպես ամենափոքր խմբակցություն «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել մեկ տարվա ընթացքում 66 օրենքի նախագիծ, որից 15-ը ընդունվել է:
«Խորհրդարանի ռեսուրսներ շատ քիչ են, թույլ են` խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից եւ մյուս խմբակցությունների համեմատ նախաձեռնողականությամբ ԼՀԿ-ն առաջին տեղում է գտնվում»,-ասաց Մարուքյանը:
«Մեկ տարվա ընթացքում ԼՀԿ խմբակցությունը երկու անգամ ներկայացրել է Կառավարության առանձին վերցրած անդամի անվստահության հարց, առաջին դեպքում Ֆինանսների նախարարությանն ենք ներկայացրել, երկրորդ դեպքում շրջակա միջավայրի նախարարին: Երկու պարագայում էր կառավարությունը այդ նախարարների հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկել»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ 151 առաջարկություն են ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են եւ իրենք դեմ են քվեարկել բյուջեի նախագծին:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են կառավարության կառուցվածքի փոփոխություն, որը եւս չի ընդունվել, եւ որի պատճառով այսօր կան խնդիրներ, մասնավորապես, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ղեկավարում են պաշտոնակատարները:
Պատգամավորը հայտնեց, որ 2020 թվականին սահմանադրաիրավական հարցերին վերաբերող ծրագրեր ունեն եւ ըստ նրա շատ «սահմանադրական» տարի է լինելու: «Շատ դժվար է հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն եւ լինել լեգիտիմ իշխանության ընդդիմություն, բայց մենք հնարավորինս մեր ակտիվությունը ցուցաբերել ենք»,-ասաց նա:
Այնուհետեւ Մարուքյանն անդրադարձավ նախարարներին. «Իմ կարծիքով ամենալավ աշխատող նախարարությունը տարածքային կառավարման նախարարությունն է եւ նախարար Սուրեն Պապիկյանը: Ամենավատ աշխատող նախարարությունը բնապահպանության նախարարությունն է, նախարարը, որին վերջերս անվստահություն հայտնեցինք, բայց իշխանությունները չընդունեցին»,-ասաց Մարուքյանը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02