Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 09։00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ ջոկատ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 փրկարար ծառայող:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02