Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար ա Լագո» կալվածք, որպեսզի վերջինիս իրազեկեն Իրաքում և Սիրիայում «Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտների վրա հարվածների մասին, գրում է Washington Times-ը:
Ինչպես հաղորդում են Սպիտակ տան լրագրողները՝ վկայակոչելով Պոմպեոյին, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները «ժամանել են, որպեսզի ԱՄՆ նախագահին տեղեկացնեն անցած 72 ժամվա իրադարձությունների մասին»: Ֆլորիդա է ժամանել նաև ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։
Ինչպես լրագրողներին հայտնել է Պոմպեոն, ԱՄՆ-ն Իրանին կդիմակայի ամերիկացիների կյանքին վտանգ սպառնալու դեպքում: Էսպերն իր հերթին նշել է, որ «Հեզբոլլահի» օբյեկտներին հարվածները հաջող են անցել:
«Ալ Հաշդ աշ Շաաբիի» հրամանատարության տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի կողմից ռազմաբազաների գնդակոծման հետևանքով տասնյակ մարտիկներ են զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում «Քատաիբ Հեզբոլլահ» շարժման հինգ օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան «իրաքյան բազաների վրա կրկնվող հարձակումների»:
Ռազմական գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան Քիրքուքի մոտակայքում իրաքյան բազայի վրա շարժման գրոհների, որոնց հետևանքով զոհվել է ԱՄՆ մեկ քաղաքացի և վիրավորվել չորսը:
Պենտագոնում նաև նշել են, որ այդ հարվածները նպատակ ունեն նվազեցնել կոալիցիայի ուժերի դեմ «ապագայում հարձակումներ» իրականացնելու խմբավորման հնարավորությունները:
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է «Հըզբոլլահին» հովանավորելու համար
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02