«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 31.12.2019թ. Հերոսական և փառավոր ուղի անցած հայրենապա՛շտ Հայեր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի, բոլոր անդամների և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ Հայության գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Քրիստոսի ծննդից առաջ 2.492 թվականից ի վեր՝ Հայկ Նահապետի հաղթանակից սկսած, Հայ Ազգն իր բնօրրան պատմական հայրենիքում՝ Հայկական բարձրավանդակում, սրբորեն և հպարտությամբ նշել է Ամանորը և արարչագործ հանճարով շենացրել իր Հայրենիքը՝ գալիքի մեծ երազանքով, իսկ 301 թվականից ի վեր՝ արդեն 1.719-րդ անգամ, Հայ Ժողովուրդը հույսերով ու մեծ հավատով նշել է նաև տոն դարձած Սուրբ Ծնունդը: Մենք՝ հայոց պետականաշինության արյունոտ ճանապարհով անցած և արևի տակ ապրելու մեր տեղը վաստակած Բիբլիական Հայերս, պետք է գալիք տարում ավելի ամրապնդենք մեր հող հայրենին ու մեր ինքնիշխան Հայաստան պետությունը: Եվ մենք, պատրաստ դիմավորելու 2020 թվականը, վստահ ենք, որ այն լինելու է մեծագույն ձեռքբերումների և հաջողությունների տարի՝ Հայաստան պետության, մեր օջախների ու մեր Սուրբ Հայրենիքի համար: Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց պետության սահմաններն անառիկ պաշտպանող Հայոց հաղթանակած Բանակի զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թո՛ղ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում Ոգին միշտ թևածի Հայոց Ազգային Բանակի հերոս հայորդի զինվորականների հոգում և նրանց ուղեկցի Հայ Ազգի թշնամիներին միշտ հաղթելու մեծագույն հաղթանակների: Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ Հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել Հայկական բարձրավանդակը՝ կառուցելով Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան, իսկ Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի: Շնորհավո՛ր գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը, Ազգապա՛հ ու Հայաստանաշե՛ն Հայեր: Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02