ARM | RUS |

Բոլորին մաղթում եմ շատ սեր, քանի որ եթե մի բանի հիմքում սերն է, ապա այն չի կարող չծաղկել. Մերի Սարիկյան

02.01.20 | 15:00

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Magnis.News-ն ամանորյա բլից հարցեր է պատրաստել տարբեր ոլորտներից հայտնի և սիրված մարդկանց համար՝ պարզելու, թե ի՞նչ են սպասում 2020-ից, ինչպիսի՞ տարի էր նրանց համար նախորդը: Մեր հարցերին պատասխանել է հոգեբան , ՛՛Emily and mommy՛՛ բլոգի հեղինակ Մերի Սարիկյանը:




-Ամփոփենք նախորդ 2019 թվականը, ի՞նչ տվեց և ի՞նչ «վերցրեց» այն Ձեզնից

- Առհասարակ ես մշտապես հակված եմ թվարկելու, թե ինչ օրհնություններ կան այս կյանքում, շնորհակալ լինել դրա համար, ուստի ավելի շատ ես կարող եմ ասել, թե ինչ տվեց 2019 թվականը: Տվեց նոր հեղինակային գիրք՝«Կրկին յոթերորդ երկնքում», ամեն նոր գիրքս ինձ համար շատ թանկ է, քանի որ դրանց մեջ ես դնում եմ իմ ամբողջ զգացմունքները, գիտելիքները, ժամանակը և սիրտը: Ինձ տարին տվեց առնվազն 10. 000 նոր հետևորդ, նոր լավ մարդիկ, և կարող եմ ասել, որ իմ ինստաընտանիքը գնալով մեծանում է, ինչն ինձ ուրախացնում է: Տարին լի էր նոր ու հետաքրքիր համագործակցություններով, լավ իրադարձություններով թե՛ ընտանեկան, թե՛ գործնական առումով: Հանգիստ, խաղաղ և ներդաշնակ տարի եմ ունեցել: 2019-ը վերցրեց ընդհամենը մեկ բան՝ իմ երիտասարդության ևս մեկ տարին:



-Եթե ժամանակի մեքենա ունենայիք՝ ի՞նչ կփոխեիք 2019-ին Ձեր կյանքում

-Շատ անկեղծ կարող եմ ասել, որ ոչինչ չեմ փոխի, քանի որ տարին իսկապես շատ լավն էր, բացի այդ, թե՛ լավ, թե՛ վատ, ինչ էլ, որ պատահում է այս կյանքում ինչ-որ մի բանի համար է: Կյանքն ինքն իրենով բավական օրինաչափ է, և եթե ինչ-որ մի բան դասավորվել է այդ կերպ, ուրեմն դա է ինձ համար ճիշտը, լավ ճանապարհը: Ամեն կատարվածի հիմքում էլ նոր թռիչքի ուղի կա:




-Ինչո՞վ է ասոցացվում Ձեզ համար Ամանորը

-Այս շրջանն ինձ համար հրաշքի սպասման շրջան է: Ես մանկան նման հավատում եմ հեքիաթների, հրաշքների և ,գուցե, հենց դա է պատճառը, որ հրաշքները գալիս են իմ կյանք։ Ամանորի գիշերն ասոցացվում է հենց դրա հետ, որ յուրաքանչյուր երազանք, որ ուղարկում են տիեզերք այդ օրն արձագանք է գտնում, իրականություն է դառնում: Ինձ հետ այդպես է միշտ: Ես շատ սիրում եմ Ամանորը, քանի որ շատ ընտանեկան ջերմ մթնոլորտ է տիրում:



-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել

-Ես անգամ շատ եմ սիրում նախատոնական եռուզեռը, դրա համար էլ շատ են նաև ավանդույթները տոնի հետ կապված: Առաջին հերթին միշտ ընտանիքով գնում ենք եղևնի գնելու, ընտրում ենք ամենամեծ ծառը, որը տանը հնարավոր է տեղավորել, ապա ամբողջ ընտանիքով զարդարում ենք: Բացի այդ, ամբողջ ընտանիքով՝ ես , աղջիկս և ամուսինս, ամանորյա փոքրիկ թխվածքաբլիթներ ենք թխում: Ինչպես նաև ցուրտ երեկոներին միացնում ենք մեր տոնածառի լույսերը , նստում ենք շուրջը, խմում ենք տաք շոկոլադ և վայելում մեր պատրաստած թխվածքաբլիթները, դիտում ամանորյա ֆիլմեր, անգամ նրանք, որոնք արդեն տեսել ենք:


На изображении может находиться: 3 человека, люди улыбаются, океан, пляж, ребенок, небо, на улице, природа и вода

-Եթե Ձմեռ պապիկին նամակ գրեք՝ ի՞նչ կցանկանաք 2020-ի համար

-Ես իսկապես գրում եմ նամակ Ձմեռ պապիկին ամեն տարի, և բացի այն նյութական նվերների ցուցակից, որը թեթևացնում է Ձմեռ պապիկի գործը, նաև, իհարկե, ինչպես ամեն տարի, 2020-ի համար կցանկանամ առողջություն իմ ու ընտանիքիս, հարազատներիս համար, որ մեր ընտանիքում միայն ավելացումներ լինեն:




-Ո՞րն է Ամանորի Ձեր սիրած ուտեստը, և ո՞վ է պատրաստում այն Ձեզ համար

-Այս հարցից անմիջապես հիշեցի մսով նրբալիթների համը , որոնք ասոցացվում են հենց Ամանորի հետ: Շատ եմ սիրում, ինքս էլ պատրաստում եմ, մայրս էլ շատ համեղ է պատրաստում, բայց ամենաշատը սիրում եմ, երբ պատրաստում է ավագ փեսաս, ով շեֆ խոհարար է, անմահական համեղ է պատրաստում ամեն ուտեստ:





-Առաջինն ո՞ւմ եք շնորհավորում, և ո՞վ է Ձեզ շնորհավորում

-Առաջինը ընտանիքի անդամներով իրար ենք շնորհավորում, որից հետո մեր ծնողներին, տատիկին և պապիկին, մնացած բոլոր հարազատներին ըստ հերթականության:



-Հավատու՞մ եք ամանորյա հորոսկոպներին և կանխատեսումներին։ Եղե՞լ են երբևէ համընկնումներ

-Չեմ հավատում, բայց հաճելի է, երբ ինչ-որ լավ բան եմ կարդում իմ մասին: Ի դեպ, համընկնում եղել է ՝ ֆեյսբուքը հիշեցրեց, որ ընկերներիցս մեկը 2014 թվականը չսկսված իմ էջում տեղադրել էր նյութ, որտեղ գրված էր, որ իմ նշանի տակ ծնվածներին սպասվում է ամուսնություն, իսկ ես այդ ժամանակ բացարձակ այդ մասին չէի մտածում կամ ծրագրում, անգամ ամուսնուս չէի հանդիպել: Բայց 2014-ին մենք իսկապես հանդիեպեցինք ու կազմեցինք ընտանիք, և սա ամենահաճելի համընկնումն էր:


На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

-Ձեր ամենահիշարժան Ամանորն ինչպիսինն է եղել

-Ամենահիշարժան Ամանորն իր տարօրինակությամբ եղել է 2015 թվականին, երբ նոր էինք ամուսնացել և պետք է Ամանորը նշեինք ամուսնուն ծնողների հետ ավանդական հայկական ընտանեկան ձևով, բայց իմ ծնողներն էլ գտնվում էին Բելգիայում քրոջս մոտ,իսկ մենք Գերմանիայում և ես երազում էի տեսնել նրանց, քանի առաջին Ամանորն էր, որ ծնողներիցս հեռու էի, երկար ժամանակ չէի տեսել, կարոտել էի: Ամուսինս, այդ ամենն զգալով, անակնկալ էր պատրաստել իմ համար: Ամուսնուս ընտանիքի հետ նշեցինք, որից հետո նա հարցրեց՝ իսկ եթե հիմա նստենք մեքենա և գնանք Բելգիա: Գերմանիայից Բելգիա 4 ժամվա ճանապարհ է, և ես համաձայնվեցի, մենք նոր տարին դիմավորեցինք ճանապարհին: Ամուսինս պատրաստվել էր, վերցրել էր շամպայն, երկու բաժակ և սալյուտ: Բաց երկնքի տակ, երկուսով, շատ ռոմանտիկ ու հետաքրքիր դիմավորեցինք: Հասանք Բելգիա այն պահին, երբ մեր բարեկամները նշում էին ռեստորանում , բոլորը անակնկալի եկան: Ես ամբողջ կյանքում կհիշեմ այդ Ամանորը:

- Ձեր ամանորյա մաղթանքը

-Առաջին հերթին բոլորին մաղթում եմ շատ սեր, քանի որ եթե մի բանի հիմքում սերն է՝ այն չի կարող չծաղկել: Սիրող մարդը չի կարող նախանձել, չարանալ: Սերը հենց բարություն է, սերն հարկավոր է զգալ ապրել ու տարածել: Ես հույս ունեմ, որ ինքս ինչ-որ չափով կարողանում եմ սեր տարածել, իմ սիրով վարակել մարդկանց, իմ փոքրիկ ներդրումն ունենալ աշխարհի բարիացման գործում: Ոչ թե շնորհակալ են նրանք, ովքեր երջանիկ են, այլ երջանիկ են նրանք, ովքեր շնորհակալ են: Դրա համար էլ ուզում եմ, որ մարդիկ գնահատեն իրենց ունեցածը, երախտապարտ լինեն: Ցանկանում եմ նաև աշխարհին խաղաղություն լինի, որ պետությունների անիմաստ կռվիներից չտուժեն անմեղ մարդիկ, որ հատկապես երեխաները լինեն առողջ և ապրեն առողջ մթնոլորտում: Շնորհավորում եմ, և ցանկանում, որ կյանքը բոլորին «երես տա»:


Արմինե Բրսոյան


ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ

ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է...

22:37

Երևանի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

22:32

Ահա և վերջ. Արտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Ահա և վերջ. Արտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի...

22:29

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

22:15

«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ. Օվերչուկ

«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ....

22:02

Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն Աշոտյան

Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն...

12:33

Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք կհեռանանք թեկուզ վաղը. Վլադիմիր Պուտին

Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք կհեռանանք թեկուզ վաղը....

12:21

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերան

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը»...

12:03

Սահմանազատման բացակայությունը ՀԱՊԿ-ին խանգարում էր որոշել Հայաստանի պատասխանատվության գոտիները․ Պուտին

Սահմանազատման բացակայությունը ՀԱՊԿ-ին խանգարում էր որոշել Հայաստանի պատասխանատվության գոտիները․...

11:48

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական...

11:33

Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի Վահանյան

Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի...

11:14

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ Պուտին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․...

11:03

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող...

10:54

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն...

10:42

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի...

10:39

Քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ

Քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ...

10:22

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

10:09

Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Փաշինյան

Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը....

14:52

ՌԵՈւ-ն հայտարարել է պայմանագրի բոլոր կետերը կատարելու և Հայաստանի հետ երկխոսության համար բաց լինելու մասին

ՌԵՈւ-ն հայտարարել է պայմանագրի բոլոր կետերը կատարելու և Հայաստանի հետ երկխոսության համար բաց...

14:48

ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը. Լուսանկարներ

ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը....

14:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02