Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը, որը հանդես էր եկել Reuters գործակալության տեղեկության հերքմամբ Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ ըստ գործակալության տրամադրության տակ հայտնված նամակի:
«Առաջարկում եմ ֆիքսել «սխալմունք» բառը, այլապես վաղը կրկին կսկսեն «ռուս հաքերների» կամ RT-ի վրա բարդել»,- գրել է նա:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի զորքերի դուրսբերման մասին ավելի վաղ հրապարակված նամակը «սխալմունք» է եղել:
Նրա խոսքով՝ դա եղել է վատ կազմված սեւագիր, որն անգամ ստորագրված չէր եւ չպետք է հրապարակվեր:
«Այն (նամակը) ուղարկվել է մի քանի իրանցի առանցքային զինծառայողների օդային փոխադրումների եւ այլնի համակարգման համար: Հետո մեկի ձեռքից մյուսին է ուղարկվել, այնուհետեւ հայտնվել է ձեզ մոտ»,- պարզաբանել էր Միլլին՝ կրկին հաստատելով Էսփերի խոսքը, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս չեն գալիս:
Հիշեցնենք, որ Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ մեջբերելով իր տրամադրության տակ հայտնված նամակից:
Գործակալությունը հայտնել էր, որ նամակը գրել էր ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադի գեներալ Ուիլյամ Սիլին եւ հասցեագրված էր Իրաքի պաշտպանության նախարարությանը:
Գործակալության հայտարարությամբ՝ նամակի իսկությունը հաստատել էր Իրաքի պաշտպանության նախարարությունից աղբյուրը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02