Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փոխդեսպան Ա. Մոթաղին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը գեներալ- հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ բացվել է «Սգո մատյան», որը բաց կլինի նաեւ վաղը ժամը 11-12-ին: Նրա խոսքով, գեներալ Սոլեյմանին ահաբեկչության ենթարկվեց Իրաքում ԱՄՆ-ի կողմից. «Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները շատ մեծ դերակատարություն ունեցան Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում, այդ թվում ԴԱԵՇ-ականների դեմ: Նրանց դերակատարությունը շատ կարեւոր է Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների դիմակայության գործում: Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները իրենց անձնազոհությամբ փրկեցին հազարավոր մարդկանց կյանքեր Իրաքում եւ Սիրիայում: Պետք է նշել, որ Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին հանդիսանում էր Իրանի պաշտոնական ներկայացուցիչ, որն Իրաք էր գնացել Իրաքի հրավերով: Մի պետություն միջազգային օրենքներին հակառակ եւ հակասող պայմաններում Իրաքում սպանեց գեներալին: Սա նաեւ համարվում է Իրաքի տարածքի խախտումը տեռորիստական Ամերիկայի կողմից: ԻԻՀ-ի պատասխանն այդ գործողությանը կլինի միանգամայն օրինական եւ ամերիկյան կողմը պատասխանատու կլինի իր գործողության համար: Ամերիկյան գործողությունը հակասում է ահաբեկիչների դեմ պայքարի մասին իր հայտարարություններին»,-ասաց փոխդեսպանը: Նա իր խոսքվի վերջում շնորհակալություն հայտնեց բարեկամ հայ ժողովրդին՝ իրենց ցավակցելու կապակցությամբ:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02