«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ավելի լայնացնելով մշտադիտարկման շրջանակը, այսուհետ ուսումնասիրության տակ է առնելու ՀՀ պետական կառույցները և մամուլի ծառայությունները։ 2020 թ-ի հունվարի 1-ից 7-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 61 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 52-ը՝ չեզոք։ ԿԳՄՍ նախարարության մասին մշտադիտարկման նշված ժամանակահատվածում դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գեւորգ-Էմին Տերյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով` արդյոք նախարարությունը որևէ բան առաջարկե՞լ է Վահան Տերյանի գրական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու կապակցությամբ, ասել է․ «Ճիշտն ասած, չեմ հասկանում նախարարության քաղաքականությունը: Անկեղծ ասած, մտածում եմ ինչ-որ բաներ, բայց հավանաբար ինքս պիտի անեմ եւ որեւէ ձեւով չեմ մտածում որեւէ մեկին նամակ գրել»: Խնդիր է առաջացել AntiFake.am-ի և նախարարության միջև։ Անտիֆեյքը հրապարակել է, որ նախարարության ընդհանուր պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ։ ԿԳՄՍ-ն հերքել է լուրը, ասելով, որ դա ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է։ Ըստ Անտիֆեյքի, այդ հերքումից հետո, նախարարությունը ոչ ծանուցել է իրենց անճշտության մասին, ոչ էլ հերքում է պահանջել և AntiFake.am-ի վերաբերյալ ոչ պատշաճ և իրականությանը չհամապատասխանող որակումներ և գնահատականներ պարունակող մամլո հաղորդագրություն ուղարկել լրատվականներին, որը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում։ AntiFake.am-ը չի բացառել, որ աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են անճշտություններ լինել և կոչ է արել նախարարությանը զերծ մնալ AntiFake.am-ի հեղինակությունն ու գործարար համբավը արատավորող սուբյեկտիվ որակումներ և գնահատականներ տարածելուց։ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանը կրկնօրինակում է Սերժ Սարգսյանին, և ինչպես Սերժ Սարգսյանն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է հասարակության կողմից չընդունված պետպաշտոնյաներին, ասելով, որ ինքն է հարց լուծողը ոչ թե նախարարությունը`որպես այդպիսի պետպաշտոնյաների օրինակ բերում է ԿԳՄՍ ղեկավար Արայիկ Հարությունյանին և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02