ԱՄՆ-ն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության օրը փորձել է սպանել նաև Եմենում Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ-ն առանձին անհաջող գործողություն է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջատար հրամանատարներից Աբդուլ Ռեզա Շահլայիի դեմ: Մեկ օրում միանգամից երկու գործողություն անցկացնելը կարող էր նշանակել, որ Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան զինված ուժերի ավելի լայն գործողությունների մի մասն է, ենթադրում է թերթը: Աղբյուրը գրում է, որ պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել Շահլայիի դեմ գործողության մանրամասները՝ հայտարարելով միայն, որ այն հաջողությամբ չի պսակվել: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին հայտարարել միաժամանակ երկու գործողությունների հաջողության մասին։ «Եթե գործողության արդյունքում սպանվեր նաև նա, այդ նույն գիշեր մենք կպարծենայինք նաև դրանով»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը, ինչպես և մյուսները, խոսել են գաղտնի մնալու պայմանով։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ հայտարարել է, որ այդ երկու հարվածներն արտոնվել են մոտավորապես միևնույն ժամանակ։ Պաշտոնյան նշել է, որ Շահլային կարող է թիրախ դառնալ ապագայում, թեև երկու երկրներն էլ հետաքրքրություն են հայտնել ճգնաժամի ապաէսկալացման հարցում: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է սպանել Սոլեյմանիին, որպեսզի կանխի պատերազմը՝ հավելելով, որ գեներալը ամերիկացիների վրա «չարաբաստիկ» հարձակումներ է ծրագրել:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02