Հաքերների Pwn2Own մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ երկրորդ տարին անընդմեջ «Ավտոմեքենաներ» անվանակարգի հովանավորը կլինի Tesla-ն։ Ամերիկյան մակնիշը ոչ միայն նոր Model 3 սեդանի երկու կոտրման հնարավորություն կընձեռի, այլեւ մի քանի մեքենա կտա հաղթողներին։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը գումարի տեսքով կգերազանցի միլիոն դոլարը, գրում է «Մոտոր»-ը։ Այս տարի Zero Day Initiative մրցույթի կազմակերպիչները որոշել են խստացնել մասնակիցների խնդիրը։ Նրանք պետք է իրենց ուժերը փորձեն էլեկտրամոբիլի մի քանի ենթահամակարգերը կոտրելու մեջ, որոնք Tesla-ի անվտանգության երեք մակարդակ ունեն։ Առաջին փուլում, որն ամենաբարդն է, պահանջվում է ստեղծել էքսպլոյթների շղթա պատահական կոդի համար, որը թույլ կտա մտնել «Ավտոպիլոտ», VCSEC (Vehicle Controller Secondary) համակարգ, որը պատասխանատու է սրահի եւ Gateway տվյալների կենտրոնական շլյուզի պաշտպանության համար։ Ամենահաջողակ կոտրողը կստանա 500 հազար դոլար եւ Model 3։ Երկրորդ փուլի մրցանակն ավելի համեստ է, ինչպես եւ դրա առաջադրանքը։ Հաքերները պետք է կոտրեն մուլտիմեդիա համակարգը, «Ավտոպիլոտը» կամ CAN անվադողը։ Հաջող փորձի համար նրանք կստանան 50-100 հազար դոլար։ Երրորդ փուլում մասնակիցը պետք է կոտրի մեդիակենտրոնը USB ֆլեշի օգնությամբ, անջատի ավտոպիլոտը կամ կոտրի սմարթֆոնի վիրտուալ բանալին։ Այստեղ նախատեսված է ոչ միայն դրամական պարգեւատրում, այլեւ նոր էլեկտրաքար։ 2016 թվականին չինական Keen Security Lab of Tencent «սպիտակ» հաքերների խմբին հաջողվեց հեռվից կոտրել «Տեսլան»՝ օգտագործելով ԾԱ-ով վարակված Wi-Fi։ Դա համարվում է պատմության մեջ նման կոտրման առաջին դեպքը։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02