Ներկայումս Երկրի վրա այնպիսի իրադրություն է ստեղծվել, որը միանգամայն կարելի է որակել չափազանց լարված: Մերձավոր Արեւելքում փաստացի անվերջանալի կոնֆլիկտի սրում: Ազգայնական եւ դրանց մերձ տրամադրությունների աճ: Տարբեր երկրների ընդգրկած բազմաթիվ բողոքներ եւ ցույցեր: Գիտնականների կարծիքով՝ այս ամենը սարսափելի սցենարներ են, որոնցով շարժվում է մարդկությունը, փոխանցում է Planet- today-ը: Այս կամ այն իրադարձությունների հնարավոր զարգացման զանազան տարբերակների մոդելավորմամբ գիտնականները զբաղվում են բավականին վաղուց: 2010 թվականից վերլուծաբանները սկսել են այս հարցը դիտարկել կլիմայական բաղադրիչի ներառմամբ՝ գործողությունների պոտենցիալ ուրվագծերը տեսնելու նպատակով: Արդյունքում կանխատեսվել են զարգացման մի քանի հնարավոր սոցիալ-տնտեսական ուղիներ, եւ ինչպես պնդում են գիտնականները՝ մարդկությունն այժմ ընթանում է դրանցից ամենասարսափելիով, ինչի վկայությունն են բազմաթիվ կետային կոնֆլիկտները: Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հետազոտությունները ակտիվորեն անցկացվում են արդեն ավելի քան 100 տարի: Եվ արդեն բավական վաղուց հաստատվել է, որ հենց մարդն է իր տեխնոլոգիաներով կլիմայի վրա ներգործող գերակայող գործոնը: Այս պատճառով մշակվում են տարբեր հայեցակարգեր՝ կոչված մոլորակում տեղի ունեցող գլոբալ կլիմայական փոփոխությունները կանգնեցնելուն, բայց դա հնարավոր է անել միայն բոլոր երկրների ջանքերի միավորման դեպքում: Երկրները ներկայումս փորձում են հասնել Փարիզյան համաձայնագրի պարամետրերի իրականացմանը՝ տաքացումը մինչեւ Ցելսիուսի 2 աստիճան սահմանափակելու վերաբերյալ: Մեծաթիվ հետազոտողների կարծիքով, սակայն, դրան հազիվ թե հնարավոր լինի հասնել, եւ եթե պետությունները շարունակեն համագործակցության բացակայությամբ իրենց ճանապարհը, ապա դա այդպես էլ կմնա չիրականացված երազանք: Կլիմայական խնդրի հաջող լուծման համար պետությունները պետք է լինեն պատշաճ չափով կայուն եւ բարգավաճող: Իսկ հիմա աշխարհը ծվատող կոնֆլիկտներն առաջին պլան են մղում այլ կարեւոր խնդիրներ՝ կլիմայական հարցը թողնելով երկրորդ պլանում: Ուստի իրադարձությունների նման ծավալումը կարող է հանգեցնել մոլորակի համար սեւ ժամանակների:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02