ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ ասաց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս: Նախարարության կանխատեսման համաձայն՝ նախորդ տարվա տարեկան ՀՆԱ իրական աճը կկազմի 7,5 տոկոս:
«Կարևոր աճ է գրանցել արդյունաբերական արտադրանքը, 2019 թվականի հունվար-նոյեմբերի ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են՝ գրեթե 15, շինարարությունը՝ 4,5 տոկոսով:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի օպերատիվ վիճակագրության՝ ապրանքների արտահանումը հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում աճել է 9,0 տոկոսով, իսկ նոյեմբեր ամսին՝ 25,7 տոկոսով: Նախարարության գնահատմամբ՝ տարեկան արտահանման աճը կգտնվի 9-10 տոկոսի միջակայքում»,- ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝այս ամենը ենթադրում է, որ Հայաստանը կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր ձեռքբերում է վերջին տարվա աշխատանքներն ամփոփելու արդյունքում:
Նա նաև տեղեկացրեց, որ 2019թ. ինն ամիսների ընթացքում մասնավոր հատվածում զբաղվածությունը 40 հազարով աճել է և, ըստ ոլորտների՝ այն բաժանվում է հետևյալ կերպ՝ 5300-ը վերաբերում է մշակվող արդյունաբերությանը, 12.400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 4300 աշխատատեղ ավելացել է հանրային սննդի ոլորտում, 2300 տեղ՝ տեղեկատվության ոլորտում, և այլն:
Էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծեց, որ մասնավոր ներդրումները միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր են դարձել և ավելի լավ պայմաններ են խոստանում, քան մինչ այդ եղել է:
Ներդրումների համար նպաստավոր են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտները:
Ընթացիկ տարում պտուղ-բանջարարեղեն վերամշակող 45 և խաղող վերամշակող 58 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 251 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող: Խաղողի մթերման 1 կիլոգրամի միջին գինը կազմել է՝ 158,4 դրամ՝ նախորդ տարվա 154 դրամի փոխարեն:
Նախորդ տարի հանրապետությունից արտահանվել է 142.000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02