«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը:
Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված:
Փոխոստիկանապետը նախորդ տարվա սկզբում հայտարարագրել է 2.1 միլիոն դրամ, 2.5 հազար ԱՄՆ դոլար, 3.1 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են համապատասխանաբար՝ 1.85 միլիոն դրամ, 3.15 դոլար, 4.3 հազար եվրո:
Նախորդ տարի Վարդան Եղիազարյանը եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից: Աշխատավարձը կազմել է 5 մլն դրամ: Նա 27.3 միլիոն դրամի համարժեք բնամթերքի տեսքով նվեր է ստացել: Այս դեպքում ևս չի նշվում, թե բնամթերքը կոնկրետ ինչ է եղել: Փոխոստիկանապետի նախորդ տարիների հայտարարագրերից էլ պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ (2014 թ.) նա ունեցել է 1 ամառանոց և մեկ բնակարան:
Եղիազարյանի կինը՝ Կարինե Միրզոյանը, նախորդ տարի հայտարարագրել է 2.2 միլիոն դրամ, 3 հազար ԱՄն դոլար և 3.8 հազար եվրո: Վերջինս եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձից, որը ողջ տարվա համար կազմել է 1.8 միլիոն դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02