2019 թ. hոկտեմբերի 25-ին, ի պատասխան ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած անպատեհ արտահայտությունների, պաշտոնական նամակով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել և պատշաճ գնահատական տալ «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ արված խնդրահարույց արտահայտություններին: Հոկտեմբերի 25-ից մինչ այսօր որևէ պատասխան չենք ստացել, թեև մեզ պարտավոր էին պատասխանել: Մեկ ամիս անց վերստին դիմել ենք Աժ նամակների բաժին, երկրորդ անգամ նույն նամակը վերահասցեագրել Աժ նախագահին, այնտեղից մեզ վստահեցրել են, որ նամակները մուտքագրվել են և փոխանցվել հասցեատիրոջը: Արդեն գրեթե երեք ամիս է անցել, սակայն Աժ նախագահը, ի խախտումն ԱԺ կանոնակարգի, լռում է: Այս լռությունը, ցավոք, կարող է բացատրվել միայն անպատասխանատու վերաբերմունքով: Պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարության նման գործելաոճն անընդունելի է, այն բնավ հարիր չէ մեր և գործող իշխանությունների կողմից հռչակված Նոր Հայաստանի ժողովրդավարական և իրավական կառավարման սկզբունքներին: ԱԺ-ը նախագահի կողմից մեր դիմումն անարձագանք թողնելը համարում ենք պետական մարմնի կողմից անգործունեության միտումնավոր դրսևորում: Նշենք, որ համանման բովանդակությամբ նամակ հղել էինք նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը՝ ճշտելու, թե ՔՊ վարչության հիմնադիր անդամի տեսակետն արտահայտո՞ւմ է կուսակցության ընդհանուր դիրքորոշումը, թե՝ ոչ, բայց վերստին մնացինք անպատասխան: Եթե առանձին, թեկուզ և իշխող կուսակցության նման գործելակերպը կարող ենք համարել ոչ կառուցողական և ոչ գործընկերային գաղափարակից ուժերի հանդեպ, ապա ԱԺ նախագահի վարքագիծն ակներև հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մեր բարձրացրած խնդիրը չի վերաբերում սոսկ «Ժառանգություն» կուսակցությանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի անձին, այլ իրավական, ժողովրդավարական պետության կայացման անշրջելիությանը. հասարակության առջև հաշվետու լինելը և պատասխանատվություն ստանձնելը, ՀՀ օրենսդրությունը հարգելը ժողովրդավարական կառավարման կարևորագույն հիմաքարերն են: Ուստի դրանց հակասող ցանկացած այլ վարքագիծ, ում կողմից էլ ցուցաբերվի, պետք է դառնա համընդհանուր դատապարտման առարկա: Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ սկսել ծառայողական քնություն տեղի ունեցածի պատճառները բացահայտելու, օրենքը հարգելու և, վերջապես, մեր դիմումի պատասխանը մեզ ուղարկելու համար: «Ժառանգություն» կուսակցություն
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02