2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Այս մասին նշված է տեսչական մարմնի Facebook-ի էջում: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու ամենամեծ մասը՝ 22-ից 9-ը, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, որոնցից 1-ը՝ մահվան ելքով: 3 դեպք տեղի է ունեցել շինարարության ոլորտում՝ 1 մահվան ելքով, 5-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 2 մահվան ելքով և 5-ը՝ սպասարկման ոլորտում՝ 1 մահվան ելքով: Աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ 22-ից 6-ը։ Հարկ է նշել, որ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը 2019թ․ հարուցել է 15 վարչական վարույթ, որից 7-ը եղել է հենց աշխատավայրում վնասվածքներ ստանալու ու դժբախտ դեպքերի արձանագրման հիմքով։ Դրանց դեպքում գործատուին տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր և կիրառվել է վարչական տույժ: ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 458 Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։ Միաժամանակ, տեսչական մարմինը խստորեն հորդորում է լրջագույնս պահպանել աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերը։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02