«Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի, բանավոր եզրակացրել են Մոսկվայից ժամանած փորձագետները։ «Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը նաև դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։ Այս մասին տեղեկացրին «Դալմա Գարդեն մոլ»-ից։
«Հունվարի 9-ին Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։
ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ վիբրացիան կարող էր առաջացած լինել երկրաշարժի արդյունքում։ Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվեց բանավոր եզրակացություն այն մասին, որ օդափոխության համակարգի անսարքության հետևանքով տեղի է ունեցել անհարմարություն առաջացնող վիբրացիա, ինչը վտանգ չի ներկայացնում։
Միևնույն ժամանակ Դալմա Գարդեն մոլը, լինելով պատասխանատու կազմակերպություն, որը մարդկանց կյանքն ավելի բարձր է գնահատում, քան շահույթի ստացումը, նախաձեռնեց միջազգային մասնագետների կողմից տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այդ առիթով Մոսկվայից հրավիրվեցին ոլորտի մասնագետներ։
Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։
Միևնույն ժամանակ ղեկավարությունը դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։
Դալմա Գարդեն մոլը հավատարիմ է մնում իր արժեքներին, ղեկավարությունը կշարունակի գործել՝ ելնելով իր հաճախորդների և գործընկերների շահերից և կվերսկսի իր բնականոն աշխատանքը 7-10 օրվա ընթացքում, երբ կունենանք պետական մարմիններից գրավոր եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02