ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի երկու բնակչուհի՝ ծնված 1994 և 1999 թթ., միասնական դիտավորությամբ խոշոր չափերի գումար շորթելու նպատակով, Երևան քաղաքի 34-ամյա բնակչի հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, վերջինիցս պարբերաբար շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար: 2020թ. հունվարի 10-ին` հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցում բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: 26-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա կնոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02