«Այո՛, այս հարցում ես ունեմ անձնական շահ՝ պայմանավորված թե՛ իմ երեխաների, թե՛ մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և նշանակմանը:
«Տեսականորեն՝ մրցույթը հաղթահարել են երկու թեկնածու, որոնք երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, հմտություններով միմյանց չեն զիջում: Այն պարագաներում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնելու, մենք բարձրացնում ենք»,-ասաց Պետրոսյանը:
Նա նշեց, թե մրցույթի հետ կապված մտահոգություն ունի, քանի որ անհարկի լարվածություն էր ստեղծվել նաև ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությամբ, որն ինչ-որ առումով միջամտություն էր մրցույթի աշխատանքին:
«Մրցույթի գործընթացը ես չեմ հորինել, այն հստակ ֆիքսված է և կանոնակարգում է` ինչպես է ստեղծվում հանձնաժողովը, ովքեր են հանձնաժողովի անդամները, ինչ հարցաշարով է այդ ամենը տեղի ունենում: Աշխատել եմ ինձ մաքսիմալ հեռավորության վրա պահել: Հանձնաժողովի կազմում չի եղել որևէ հայեցողական պաշտոն, չկար կուսակցական դերակատարություն»,-ասաց մարզպետը, ապա հավելեց.
«Կարծում եմ`նորընտիր տնօրեն Ժորժիկ Սերոբյանն այն մարդն է, որը և՛ մասնագիտական, և՛ մարդկային, և՛ կրթական որակներով կարող է ղեկավարել հիվանդանոցը»:
Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ են քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02