Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Թուրքիայում սպանված զինծառայող Սևակ Բալըքչըի և հայտնի լրագրող Հրանտ Դինքի գործերով դատավարություններին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» պարբերականը: Պատրիարքարանն իր գոհունակությունն է հայտնել Սևակ Բալըքչիի գործով կայացված դատավճռի կապակցությամբ` միևնույն ժամանակ նշելով, որ Դինքի սպանության գործում արդարության փնտրտուքները շարունակում են ապարդյուն լինել: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով կայացված դատավճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության ծարավը: Չնայած դատավճիռն ի վիճակի չէ հետ բերել Սևակին, այնուամենայնիվ, հանցանքի արձանագրումն ու հանցագործին արժանի պատիժ տալը հուսադրող է մեր երկրի արդարադատության համակարգի համար: Նշված արդյունքի համար շնորհավորում ենք Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին, իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք երկար ժամանակ պայքարեցին այս արդյունքի համար: Արդյունքը կարևոր է այնքանով, որ Թուրքիայում այն անձինք կամ խմբերը, որոնք ռասիզմի հողի վրա սպանություններ են գործում` կարծելով, թե անպատիժ կմնան, այժմ կփոխեն իրենց կարծիքը: Այս առիթով կրկին մեր աղոթքն ենք ուղղում առ Աստված` Սևակ Բալըքչըի հոգու հանգստության համար, և Աստծո մեծահոգությունն ենք հայցում նրա ընտանիքի և բարեկամների համար: Հույս փայփայելով, որ Հրանտ Դինքի սպանության գործով նույնպես նման դատավճիռ պետք է կայացվի, նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ ևս մեկ անգամ բարձրացնում ենք մեր արդարության պահանջը: Համոզմունք ունենք, որ արդեն ժամանակն է ամբողջ աշխարհի առաջ տեղի ունեցող այս արդարության փնտրտուքն ավարտվի, քանզի ուշացած արդարադատությունն արդարադատություն չէ: Հույս ենք հայտնում, որ դատավարության ընթացքում կայացվելիք վճիռը հպարտության առիթ կլինի Թուրքիայի արդարադատության համար: Սիրելի Հրանտի մահվան օրը` հունվարի 19-ին, մեր բոլոր եկեղեցիներում աղոթք ենք հղելու առ Աստված` հանգուցյալի հոգու հանգստության համար: Այս առիթով սգավոր այրուն` Ռաքելին, երեխաներին և եղբայրներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու աղոթք ենք բարձրացնում նրանց համար»: Սևակը սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Նրան սպանած անձը օրեր առաջ դատապարտվել է գրեթե 17 տարվա ազատազրկման: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02