Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության կրթության նախկին նախարար Չարլզ Քլարկին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նա ներկայացրել է բրիտանական կրթական համակարգը և բարեփոխումների մարտահրավերները: Մասնավորապես, խոսվել է նախադպրոցական կրթության բարեփոխման անհրաժեշտության, միասնական համակարգ ստեղծելու, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու մասին:
Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման որակի և պրակտիկայի բարելավման միտումներին վերաբերող մի շարք հարցեր: Արձանագրվել է, որ հետազոտության որակի բարելավման շեշտադրումներին զուգահեռ, պետք է միջոցներ ձեռնարկել դասավանդողների մեթոդաբանական հմտությունների զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական համակարգերի բարեփոխման օրակարգում ներառված ոչ ֆորմալ կրթության, համացանցում հասանելի առցանց կրթական ծրագրերի կարևորությանը` գործատու և կրթական հաստատություն համագործակցության համատեքստում:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:
2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Այս տարի ֆորումին մասնակցում է շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը համաժողովում կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02