ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող, արյունահոսող վերք, աջակողմյան հեմո-պնեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 39-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է 2020թ-ի հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կնոջ եղբոր հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Վերջինս դեպքից օրեր անց ինքնական ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, միաժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02