«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու դեմ, մերժվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: «Մեր վերաքննիչ բողոքը մերժվել է, պարոն Թավադյանը կմնա կալանքի տակ, մինչև տեսնենք, թե որն է առաջիկա գործողությունը: Դատարանն այս փուլում հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։ Պաշտպանը նշեց, որ կանխատեսելի էր դատարանի որոշումը, այդ պատճառով էլ Թավադյանը չի ներկայացվել դատարան: Նա նաև հայտնեց, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու: Երեկ լրատվամիջոցների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ խտրական վերաբերմունք կա «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ. ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ կալանավորված պետք է մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02