ARM | RUS |

«Այս ամենը տանում է նրան, որ քո ամեն մի գործարք կարող է վերահսկվել, և երևա ոչ միայն փողդ, այլև հետաքրքրություններդ, տեղդ, դիրքդ». փորձագետը՝ բանկային գաղտնիքին առնչվող օրինագծի մասին

21.01.20 | 23:44

168.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ոստիկանությանը տալ ինքնուրույն գործառույթ` գաղտնալսելու հեռախոսային խոսակցությունները: Այսինքն՝ եթե գործող կարգավորմամբ` ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար դիմում է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), նա էլ ապահովում է կապուղիներ և համապատասխան տեխնիկական միջոցներ, հիմա ոստիկանությունը սեփական կապուղիներով ու տեխնիկական միջոցներով կարող է գաղտնալսել: 168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով նախագծի բացասական և դրական կողմերին՝ նշեց, որ իրականում իմաստը եղել է՝ ԱԱԾ-ից հանել այդ գերլիազորությունը, քանի որ ԱԱԾ-ն կուտակում է ոչ միայն այն քաղաքացիների վերաբերյալ տվյալները, որոնց ինքն է դատարանի որոշմամբ գաղտնալսում, այլ նաև իր մոտ մնում է այն տեղեկությունը, որը չպետք է ինքն ունենա:

– Խոսքն այն տեղեկության մասին է, որը ոստիկանությանն է պետք: Դատարանի սանկցիան փաստացի ոստիկանությանն է տրվել, բայց ստացվում է, որ արտահոսք է գնում դեպի ԱԱԾ: Սա դրական մասն է, իսկ բացասականն այն է, որ մենք չունենք վերահսկելու մեխանիզմներ, միակ վերահսկողությունը դա դատարանում գաղտնալսման մասին բացահայտումն է: Այսինքն՝ ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը գործը հասցնում են դատարան, այնտեղ որպես փաստարկ՝ բերում գաղտնալսման արդյունքները, բայց պատկերացրեք դեպք, երբ գաղտնալսում են ոչ թե՝ դատարան ներկայացնելու համար, այլ՝ որ իմանան՝ մարդն ինչով է զբաղված, օրինակ՝ ընդդիմադիր գործիչը: Հասկանալի է, չէ՞, որ տեսականորեն կարող են լսել՝ առանց որևէ սանկցիայի, քանի որ չկա հստակ վերահսկողություն, այսինքն՝ ներքին վերահսկողություն է: Իսկ այն պարզ է, որ անկախ չէ, հատկապես որ, անմիջապես գաղտնալսմամբ ԱԱԾ-ի կամ Ոստիկանության ղեկավարությունն է զբաղվում: Ըստ այդմ ՝ ունենք գլոբալ խնդիր, որը կա անկախությունից ի վեր, այն է՝ չունենք հանրության կողմից գաղտնի գործունեություն ծավալող մարմինների հստակ վերահսկողության մեխանիզմ:

– Սա կարո՞ղ է հետագայում վատ նախադեպ դառնալ, և, օրինակ, ՊԵԿ-ը մի օր որոշի կամ ցանկանա գաղտնալսել իր պոտենցիալ թիրախներին:

– Պարզ է, որ ՊԵԿ-ն էլ կուզենա, առավելևս, որ հետախուզության մասին օրենքում կա դա: Մեզ մոտ, ինչպես շատ երկրներում, ՊԵԿ-ն առանձին հատուկ ծառայություն է, կարող է՝ դա այդպես չի նշվում, բայց ՊԵԿ-ն ունի ինչ-որ գործառույթներ, որոնք ընկնում են հատուկ ծառայության գործունեության տակ, և կարող է մի օր ՊԵԿ-ն էլ ուզենա, և ինչ-որ հարցերում դա կարող է արդարացված լինել, որովհետև, օրինակ, ահաբեկչության ֆինանսավորման հարցեր կարող են լինել, և այլն, ինչը հենց ՊԵԿ-ի վերահսկողության տակ է: Եվ նորից գալիս ենք նրան, որ չկա հանրային վերահսկողության մեխանիզմ, ինչի բացակայության դեպքում յուրաքանչյուր լրացուցիչ դերակատար առաջացնում է ռիսկային գոտի:

– Վերադառնալով առաջին հարցին, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն օրինագծի քննարկումների ժամանակ առաջարկում էր առանձին կազմակերպությանը վերապահել գաղտնալսումների կազմակերպման ընթացքը: Այսինքն՝ գաղտնալսման կազմակերպման հնարավորություն ունենան անմիջականորեն ոչ թե ուժային մարմինները, այլ առանձին կազմակերպություն, որի անկախությունը երաշխավորված կլինի: Սա ի՞նչ վտանգի կհանգեցներ, ինչո՞ւ չէ՝ ազգային անվտանգության տեսանկյունից:

– Աշխարհում նման փորձ կա, նույն ԱՄՆ-ում, օրինակ, Ազգային անվտանգության գործակալությունը հենց զբաղվում է գաղտնալսումներով, որը և՛ ֆինանսական, և՛ աշխատողների քանակի տեսանկյունից՝ ԱՄՆ-ում ամենամեծ հատուկ ծառայությունն է, որտեղ 16 մարմին գոյություն ունի: Սա իր իմաստն ունի, իհարկե, երբ խոսում ես հատուկ ծառայությունների մասին, միշտ ամեն քայլ, դրականից բացի, առաջացնում է ռիսկային գոտի: Այստեղ էլ իմաստն այն է, որ չլինի սուպերկառույց: Այսօր մենք ունենք ԱԱԾ, որը փաստացի սուպերկառույց է՝ հետախուզություն, հակահետախուզություն, կոռուպցիոն գործարքներ, սահմանապահներ, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանություն, գաղտնալսումներ: Եթե ամեն ինչ մի տեղում ես դնում, ստեղծում ես գերհնարավորություններ, ուստի այս տեսանկյունից անջատումն իր իմաստն ունի: Մյուս կողմից՝ նորից գալիս և հանգում ենք վերահսկողության մեխանիզմի բացակայման հարցին. եթե չկա վերահսկողություն, ստեղծում ես մի մարմին, որը կարող է բոլորին գաղտնալսել, այդ դեպքում, բնականաբար, ռիսկայնության խնդիր է առաջանում, հատկապես, երբ այսօր կուզենան՝ հեռախոս կլսեն, կուզենան՝ համակարգիչների միջի ֆայլերը կկարդան: Աշխարհի փորձն է դա ասում:

– Այս համատեքստում անդրադառնանք նաև բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագծին, որն իբր կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում է: Ճիշտ է՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ, սակայն այն արդյո՞ք չի պարունակում ռիսկեր, ինչո՞ւ չէ՝ կոռուպցիոն: Եթե հաշվի առնենք դատարանների ոչ անկախ լինելը:

– Բոլոր երկրները, կառավարությունները ձգտում են վերահսկել ֆինանսական հոսքերը, դրա համար, օրինակ, ազատվում են կանխիկից: Պարզ է, որ կուզենան նաև հետևել ֆինանսական հոսքերին: Այսօր դա կա, արդեն հետևում են, 20.000 դոլարից ավելի փոխանցումների դեպքում բանկերը փաստացի տվյալները փոխանցում են ուժայիններին: Բայց, ընդհանուր առմամբ, կառավարությունները, այդ թվում՝ մերը, փորձում են առավել վերահսկելի դարձնել ֆինանսական հոսքերը, ինչը և՛ լավ է, և՛ մտահոգիչ, որովհետև այս ամենը տանում է նրան, որ քո ամեն մի գործարք կարող է վերահսկվել, որի դեպքում ոչ միայն քո փողն է երևում, այլև հետաքրքրությունները, տեղը, դիրքը: Սա շատ խոցելի է դարձնում քաղաքացուն:


Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը...

16:02

Կանխել են վտանգավոր զարգացումները

Կանխել են վտանգավոր զարգացումները

15:53

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

15:36

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև...

15:22

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում....

14:45

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ ալիք

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ...

14:28

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

14:04

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:58

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի...

13:44

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝ 3755

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝...

13:36

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

13:22

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան...

11:21

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային...

11:03

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության համար

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության...

10:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:33

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ...

10:14

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական օրերը

Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական...

00:00

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

21:43

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի...

21:19

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին...

21:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02