Ռուս-հայկական հարաբերությունները ամենապահանջված սյուժեներից են հայկական տեղեկատվական դաշտում։ Այս մասին ասել է «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով ինը հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների 2019 թվականի աշնան մոնիթորինգի արդյունքները ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի ընթացքում ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը, ինչպես նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ թեմատիկան Հայաստանի մասնակցության համատեքստում կրել է աննախադեպ բնույթ՝ հրապարակումների թվի տեսակետից։ Այն կազմել է մոտ 3 հազար։ Ինչպես նշվում է զեկույցում, դրական հրապարակումները 838-ն են, չեզոք՝ 1647, եւ բացասական՝ 515։ «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը հայկական լրատվամիջոցների մոնիթորինգ է իրականացրել նաեւ 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին։ Այն ժամանակ հրապարակումների թիվը եղել էր 800, որոնց կեսը ուսումնասիրվող թեման լուսաբանել էր չեզոք, 270-ը՝ բացասական եւ 140-ը դրական մեկնաբանմամբ։ Այսպիսով, նախորդ տավա ֆոնին այս տարի մեր դիտարկած թեմայի հանդեպ ուշադրությունը ոչ միայն պահպանվել է, այլեւ զգալիորեն ավելացել։ «Հայկական ԶԼՄ-ներում ռուս-հայկական հարաբերությունների մասին ապատեղեկատվությունը նվազել է, բայց տեղեկատվական մանիպուլյացիաները շարունակվում են։ Դա բացատրվում է ինչպես Ռուսաստանի հանդեպ արեւմտամետ ԶԼՄ-ների կողմից բացասական տրամադրվածությամբ, այնպես էլ դրանցից որոշների կողմից ռուս-հայկական հարաբերությունների՝ որպես հենց Հայաստանում ներքաղաքական պայքարի թեմաներից մեկի օգտագործմամբ»,- նշվում է զեկույցում։
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02